HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Երիցյանը՝ հրդեհային անվտանգության ապահովման ու հրավառությունների մասին

Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար անձնակազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:

Նախարարն ուշադրություն հրավիրեց առաջիկա տոնական օրերին մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում և այլ վայրերում հրդեհային անվտանգության ապահովման և հրավառությունների ու այլ հրատեխնիկայի անվտանգ օգտագործման անհրաժեշտության վրա և հանձնարարեց ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։

Հանձնարարվեց հեռուստատեսությամբ կազմակերպել հրդեհային անվտանգության պահպանման, հրավառությունների անվտանգ օգտագորման մասին տեղեկացնող-հիշեցնող սոցիալական տեսահոլովակների ցուցադրում։

Արմեն Երիցյանը նշեց, որ զենք-զինամթերքի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ ահազանգերին ավելի արդյունավետ արձագանքելու նպատակով արտակարգ իրավիճակների նախարարությունում կձևավորվի սակրավորների խումբ:

Բարդ տեղամասերում քարաթափումներն ու սահքերը կանխարգելելու, ինչպես նաև բարդագույն խնդիրներ լուծելու նպատակով կկազմավորվի նաև հատուկ խումբ՝ պայթեցման աշխատանքների համար: Այդ նպատակով մի խումբ ծառայողներ արդեն մասնակցում են համապատասխան դասընթացների:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում շարունակվում է աշխատակիցների ատեստավորումը: Անցյալ շաբաթ ատեստավորվել է մոտ 500 հրշեջ-փրկարար: Նախարարին զեկուցել են, որ անցյալ շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված 114 դեպքի ապահովվել է օպերատիվ և արդյունավետ արձագանք: Արմեն Երիցյանը Փրկարար ծառայության տնօրենին հանձնարարեց դրամական խրախուսանքի ներկայացնել դեկտեմբերի 10-ին Երևանի Բուզանդի փողոցում բարդ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter