HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մսի իրացման ևս երկու կետի տրամադրվել են տեղեկատվական պիտակներ

Մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների գործունեությունը խրախուսելու ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությանը արձագանքող տնտեսավարողների շրջանակն աստիճանաբար մեծանում է: Այս մասին հայտնում է  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Հիշեցնենք, որ մսի այն վաճառակետերին, որոնք ապահովում են անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները, Ծառայության կողմից տրվում են համապատասխան տեղեկատվական պիտակներ:

Մայիսի 12-ին ՍԱՊԾ ներկայացուցիչները տեղեկատվական պիտակներ փակցրեցին Էլ-Սուս ՍՊԸ-ին պատկանող Խորենացի 52 հասցեում գտնվող մսի խանութի և «ՍԱՍ»  ԳՐՈՒՊ-ին պատկանող Կոմիտաս 52, Բաղրամյան 85 և Կիևյան 1ա հասցեներում գտնվող սուպերմարկետների դիմապակիներին:

Սա վկայում է, որ այս վաճառակետերի մսի իրացման բաժիններն արդեն համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին. պահպանված են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, ապահովված են բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխությամբ ու լուսավորությամբ, լվացարաններով, նորոգ և հարթ մակերեսով պատերով և հատակով, սառնարաններով, մսի մշակման կոճղերով ու տախտակներով և այլն, իսկ սրահի աշխատակիցներից յուրաքանչյուրն ունի իր նախնական և պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ, տվյալ խանութում վաճառվող միսը ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ, ենթարկվում է պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության:

Հիշեցում. պիտակները տրամադրվում են տնտեսավարողների դիմումի հիման վրա՝ Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում և ձևավորված մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ, եռամսյա ժամկետով: Պարբերաբար իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում՝ ժամկետը կարող է փոփոխվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter