HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ը պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին

Արտակարգ իրավիճակների նախարարության 150 աշխատակից ըստ անհրաժեշտության ընտրատեղամասերում կապահովեն տեխնիկական սարքերի սպասարկումը։ 

Նախարարությունը հայտնում է, որ  ձևավորել է ընտրատեղամասերում տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր, որոնք ուսուցանվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և ստացել համապատասխան որակավորում:

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ԱԻՆ տեխնիկական մասնագետներն արագ կարձագանքեն ու կապահովեն տեխնիկական սարքերի անխափան աշխատանքը` որևէ ընտրատեղամասում ներգրավման անհրաժեշտության դեպքում:

150 աշխատակցից կազմված տեխնիկական մասնագետների ռեզերվային խմբերը բաշխված են Երևանի բոլոր վարչական շրջաններում, քաղաքացիներին կմատուցեն բարձրակարգ ծառայություն` նպաստելով նրանց ընտրական իրավունքի իրացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter