HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ Սիրիայի հոգևոր առաջնորդի՝ Ղարաբաղյան հակամարտությունը «ժողովրդի կամքի արտահայտման դրսևորում» է

Դեկտեմբերի 10-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ Սիրիայի գլխավոր մուֆթի (հոգևոր առաջնորդ) շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասունի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-արաբական և հայ-սիրիական ավանդական բարեկամական հարաբերություններին, երկու ժողովուրդների պատմամշակութային ընդհանրություններին:

Մուֆթին բարձր է գնահատել սիրիահայության դերը երկրի տնտեսական և մշակութային կյանքում՝ նշելով, որ հայերը համարվում են երկրի նվիրյալ քաղաքացիներ և հարստացնում են Սիրիայի կրոնամշակութային բազմազանությունը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին' մուֆթին կրկնել է, որ Սիրիայում հակամարտությունը չի դիտվում կրոնադավանաբանական տեսանկյունից և համարվում է ժողովրդի կամքի արտահայտման դրսևորում։

Քննարկվել են նաև Երևանում «Հայ ժողովրդի երախտիքը արաբ ժողովրդին» հուշարձանի բացման և գլխավոր մուֆթիի Հայաստան այցելության հետ կապված հարցեր։

Նույն օրը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Հալեպի նահանգապետ Մուվաֆֆակ Իբրահիմ Խալլուֆի հետ։ Նահանգապետը կարևորել է տնտեսական հարաբերությունները խորացնելը և այս նպատակով տեղի հայ գորածարարների հնարավորություններն օգտագործելը։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ Մուվաֆֆակ Իբրահիմ Խալլուֆն իր աջակցությունն է խոստացել ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացրած նախաձեռնություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter