Դոլարի, եվրոյի և ռուբլու շարժը` ներբանկային և միջբանկային շուկաներում. շաբաթվա ամփոփ տվյալները
Կենտրոնական բանկը ներկայացնում է 2017թ-ի մայիսի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 54,083,959 դոլար 483.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 56,438,754 ԱՄՆ դոլար 485.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 484.16 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,866,267
EUR 524.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,251,077 EUR 528.33 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR 524.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,251,077 EUR 528.33 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 551,294,204 ՌԴ ռուբլի 8,35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 294,264,219 ՌԴ ռուբլի 8,44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Մայիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 67.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.7 մլն ԱՄՆ դոլար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել