HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի աշխատակազմն արձագանքել է գողացված փաստաթղթերի մասին «Ելք» դաշինքի ահազանգին

Մայիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գիծն ահազանգ է ստացել «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանից այն մասին, որ Կուրղինյան փողոցում գործող քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի տարածքում լարված իրավիճակ է, հրմշտոց է սկսվել ոստիկանների և դաշինքի անդամների միջեւ՝ նախընտրական շտաբից գողացված փաստաթղթերի պատճառով:

Հաջորդիվ թեժ գծին ահազանգել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և տեղեկացրել, որ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը, որպես ընթերակա, մասնակցում է դեպքի վայրի զննությանը, իսկ Նիկոլ Փաշինյանի և ոստիկանության միջև համաձայնություն է ձեռք բերվել փաստաթղթերը գործի նյութերին կցելու վերաբերյալ:

Պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ արագ արձագանքման վարչության աշխատակիցները եղել են դեպքի վայրում, պարզաբանումներ ստացել ոստիկանության իրավասու ներկայացուցչից: Այցի պահին, ըստ հաղորդագրության, «Ելք» դաշինքի՝ թեժ գծին ահազանգած ներկայացուցիչները տարածքում չեն եղել: Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է նշված հարցի քննարկման ընթացակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter