HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնկան կայքը։ 

Ներկայացնելով հայեցակարգի հիմնական դրույթները՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ այն ուղղված է անտառային ոլորտի կայուն կառավարման, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավման ու ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրների լուծմանը: Ոլորտում բարեփոխումների իրականացումը պայմանավորված է ՀՀ-ում քայքայված անտառային ռեսուրսների վերականգնումը, անտառածածկի ավելացումը, անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական նշանակության գործառույթների պահպանումն ու զարգացումը, պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումն ապահովելու անհրաժեշտությամբ: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են առկա խնդիրներին հայեցակարգով առաջարկվող լուծումներին, հիմնական սկզբունքներին և քաղաքականությանը վերաբերող հարցեր: 
Վարչապետն ընդգծել է, որ հայեցակարգը պետք է համալիր և հստակ լուծումներ առաջարկի անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, հսկողության և մոնիթորինգի, անտառային տնտեսության զարգացման, ինչպես նաև առկա պատասխանատու կառույցների օպտիմալացման և գործունեության արդյունավետության բարձրացման համար: Կարեն Կարապետյանը հանձնարարել է լրամշակել հայեցակարգի նախագիծը հնչած առաջարկություններով և սեղմ ժամկետում ներկայացնել կառավարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter