Կարեն Կարապետյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 4/53 ընտրատեղամասում
Վարչապետ Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն է կատարել 4/53 ընտրատեղամասում: Այս մասին հայտնում էկառավարության պաշտոնական կայքը։
Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է, որ քվեարկել է հանուն լավ Երևանի և ավելացրել, որ մայրաքաղաքը ցանկանում է տեսնել ժամանակակից, կառավարման ճկուն համակարգով՝ ուղղված երևանցիների պահանջների կատարմանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ քաղաքի խնդիրները պետք է լուծել լավ կառավարմամբ, ավելի խելացի համակարգով և ներդրումային դաշտի բարելավմամբ:
4/53 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է վարչապետին, որ տեղամասում ընտրողների թիվը 2000 է, ժամը 10-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 50-ից ավելի ընտրող:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել