HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոն վարչական շրջանում մի խումբ անձինք չեն հեռանում իրար մոտ գտնվող ընտրատեղամասերի տարածքից

Արաքս Մամուլյան, Դիանա Ղազարյան

Արդեն տևական ժամանակ է՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում միմյանց մոտ գտնվող  9/40, 9/41, 9/42 ընտրատեղամասերի դիմաց մի խումբ  անձինք շրջում են ընտրատեղամասերի տարածքով, մոտենում ընտրատեղամաս գնացող քաղաքացիներին, նրանց հետ ինչ- որ բան խոսում, հեռախոսազանգեր կատարում:

Նրանցից մեկը,  ինչ- որ թուղթ ձեռքին, պարբերաբար մեքենան է նստում, ապա դուրս գալիս: Իսկ  Արտակ անունով մեկն առաջին անգամ չէ, որ այս ընտրատեղամասերում աչքի է ընկնում իր վարքագծով:

Նշենք, որ այդ տարածքում գտնվող ընտրատեղամասերում ընտրությունների ժամանակ մշտապես լարված վիճակ է ստեղծվում: Այս ընտրատեղամասերից 9/41-ում է քվեարկում նաև Ալեքսանդր Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter