HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը՝ ցուցակում ընդգրկված մահացած անձի հետքերով

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվության համաձայն՝ 4/1 տեղամասում ընտրողներից մեկը մոտեցել է հանձնաժողովի քարտուղարին ու ասել, որ 1242 հերթական համարի տակ գրանցված Նորայր Ավետիքի Բարսեղյանը մահացած է:

ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ ոստիկանության կողմից կատարվել են այցելություններ բնակարաններ՝ ճշգրտելու համար, արդյոք ցուցակներում կան մահացած անձանց տվյալներ: Արդյունքում՝ հայտնաբերվել են մոտ 2.000 անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց մահը սահմանված կարգով գրանցված չի եղել իրավասու մարմնում և բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմինը տեղեկացված չի եղել դրա մասին:
Այցելություն կատարվել է նաև Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Բանավան 8-րդ շենք, որտեղից Նորայր Ավետիքի Բարսեղյանի մահվան փաստի վերաբերյալ որևէ անձի կողմից տեղեկություն չի տրամադրվել: Ն. Բարսեղյանը Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Բանավան 8-րդ շենք բն.14 հասցեում հաշվառված է 1988 թ.-ից:
Այսօր ՀՀ ոստիկանության աշխատակիցները այցելություն են կատարել Նորայր Բարսեղյանի հոր՝ Ավետիք Ջիվանի Բարսեղյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Ղափանցյան փ. 22/22 հասցե:
Ավետիք Բարսեղյանը տեղեկացրել է, որ իր որդին մահացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Մահվան փաստի վերաբերյալ երբևէ ՀՀ ոստիկանության տարածքային բաժին կամ անձնագրային ծառայություն չի տեղեկացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter