HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը կհանձնարարվի ՀՔԾ-ին

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոնից փոխանցված ահազանգի համաձայն՝ 2017թ. մայիսի 14-ին բջջային հեռախոսահամարից իրենց է զանգահարել Գ. Սերոբյանը և հայտնել, որ հարձակվել են Երևան քաղաքի Ավան-Աճառյան 22 հասցեում գտնվող` Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի վրա:

Ավագանու թեկնածուի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում Գ. Սերոբյանը հանցագործության մասին տրված հաղորդմամբ հայտնել է, որ ժամը 13.37-ին` առանց իր թույլտվության, նախընտրական շտաբ է ներխուժել Երևանի ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանը, քաշքշել է իրեն և շտաբի այլ աշխատակիցների, պատռել իր հագուստը, վնասել շտաբում գտնվող գույքը՝  այդ կերպ խոչընդոտելով իրենց աշխատանքների իրականացմանը:

Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներին Երևանի ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում: Զ. Փոստանջյանի հայտարարության կապակցությամբ` ոստիկանության աշխատակցի զեկուցագրի հիման վրա, ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ ընտրակաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:

Հիշյալ երկու դեպքերի առթիվ նախապատրաստվող նյութերը գլխավոր դատախազության կողմից պահանջվել են՝ դրանց հետագա  նախապատրաստումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter