HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ելք». «Ոստիկանները անհամաչափ ուժ են գործադրել քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ»

Երեւանի ավագանու նտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքը հաղորդագրություն է տարածել, որտեղ թվարկված են ժամը 08։00-ից մինչև 19։00-ն դաշինքի վստահված անձանց կողմից քվեարկության ընթացքում արձանագրված ընտրախախտումները և գործողությունները:

  • Ընտրատեղամասերում եղել են կուտակումներ ( մասնավորապես, բայց ոչ միայն 1/1, 1/2, 1/3, 1/4, 9/41 )
  • ԵԼՔ դաշինքի վստահված անձանց և դիտորդների նկատմամբ կիրառել են ճնշումներ, մասնավորապես․
  • 7/5 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները և անհայտ անձինք կոպտորեն խոչընդոտել են ընտրական գործընթացի նկարահանմանը։
  • 6/14 ընտրատեղամասում հայհոյել են վստահված անձին։ վերջինս դիմել է ոստիկանություն։
  • 2/34 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները խոչընդոտել են դիտորդի աշխատանքը և հեռացրել ընտրատեղամասից։
  • Գունավոր գրիչներով քվեարկության բազմաթիվ դեպքեր (հիմնականում կարմիր և կանաչ)։
  • 10/33 ընտրատեղամասում ծրարիցթափվելեն մանր թերթիկներ։
  • 5/11 ընտրատեղամասում քվեախցիկների հետևում առկա է բացդուռ, որտեղից ելումուտ է իրականացվում, ինչը հնարավորություն է ընձեռումքվեարկության ընթացքի դիտարկման համար։
  • 8/51 և 6/01 ընտրատեղամասերում հայտնաբերել են քվեարկած քվեաթերթիկ։
  • 9/55 քաղաքացումոտհայտաբերելենքվեարկածքվեաթերթիկ, ինչի կապակցությամբհաղորդումէ տվելհանցագործությանմասին։
  • Իրականացվել են բռնություններ լրագրողների նկատմամբ, մասնավորապես․
  • Երեւանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում հարձակվել են armtimes.com-ի լրագրող Տաթեւ Խաչատրյանի վրա, փորձել են խլել հեռախոսը։
  • Խլել են «Հրապարակի» լրագրողի տեսախցիկն ու արգելել նկարել։
  • 6/16 բռնություն է կիրառվել Հայկականժամանակ օրաթերթիլրագրողինկատմամբ։
  • • Խոչընդոտել են 1in.am լրատվականի լրագորղի գործունեությունը։
  • 6/48 ընտրատեղամասում ՀՀԿ վստահվածանձ Խաչատրյան Օգսենըցուցակներովուղղորդելէքաղաքացիներին։ Վստահված անձը ահազանգելէԿԸՀ-ն, որից հետո նրան հեռացրել են։
  • Ընտրողներին որպես օգնող գրանցված մարդիկ վերահսկել են նրանց քվեարկությունը։
  • 6/01-ում ՀՀԿ ավագանութեկնածուին տևական ժամանակ չենկարողացել հեռացնելընտրատեղամասից։
  • Թիվ 9/55 ընտրատեղամասում դիտորդը և «Ելք»-ի վստահված անձը ահազանգել են «կառուսելի» մասին։
  • 8/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն առանց խցիկների գրիչները փոխել է կարմիրներով։
  • Մի քանի ընտրատարածքներում անհայտ անձիք ներկայացել են որպես դիտորդ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն ԿԸՀ ներկայացրած ցուցակներում այդ անձիք բացակայել են։ Նրանք իրականացրել են քաղաքացիների քվեարկության ուղղորդում՝ ՀՀԿ-ի օգտին։ «ԵԼՔ» դաշինքի վստահված անձանց ջանքերով նրանք հեռացվել են տեղամասերից։
  • Արձանագրել ենք ոստիկանության համատարած անգործության փաստը ընտրատեղամասերում ընտրախախտումների և միջադեպերի նկատմամբ։
  • Ոստիկանները անհամաչափ ուժ են գործադրել «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։
  • 6/14, 6/15 տեղամաասերում քվեատուփերը կապարակնքված չեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter