HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ամենաշատ ահազանգերը ստացվել են Շենգավիթից և Մալաթիա-Սեբաստիայից

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ավարտից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասուլիսի էր հրավիրել ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը։

Գնդապետը ներկայացրեց քվերակության օրը ստացված ահազանգերի արդյունքները։ Մինչ 20:00-ն ոստիկանությունում արձանագրվել է 69 ահազանգ, որից 3-ը վերաբերել է ընտրակաշառքի դեպքերին, 14 դեպք եղել է քաղաքացու ընտրական իրավունքն ազատ իրացնելը խոչընդոտելուն, 5-ը` խուլիգանական արարքին, 4-ը՝ վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի լիազորությունները խոչընդոտելուն, 14 դեպք գրանցվել է մեկից ավել անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 4 դեպք՝ քվեարկության գաղտինությունը խախտելուն, 2 դեպք` լրագրողի աշխատանքը խոչընդտելուն, նույնքան դեպք՝ ընտրողի՝ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մասնակցել հարկադրելուն և 17 դեպք` այլ իրավախախտումներին։

69 ահազագներից 17-ով ոստիկանական բաժանմունքում արդեն իսկ նյութեր են նախապատրաստվում, մնացած դեպքերով դեռևս կատարվում են ստուգումներ։

Գրանցված 69 դեպքերից 2-ը ստացվել են քաղաքացիներից, 16-ը` ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերից, 29-ը` ԶԼՄ-ի հրապարակումներից, 6-ը՝ դիտորդների ահազանգերից, 1-ը՝ հանձնաժողովի անդամի, 11-ը`  կուսակցության կողմից, 4-ը՝ այլ աղբյուրներից։

Կենտրոն վարչական շրջանից ստացվել է 8 ահազանգ, Շենգավիթից և  Մալաթիա-Սեբաստիայից` 14, Մաշտոցից և Էրեբունիից` 5-ական, Արաբկիրից՝ 9, Նոր Նորքից՝ 11, Քանաքեռ-Զեյթունից՝ 7 ահազանգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter