
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 41 %-ը
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ավարտից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հաղորդեց իրենց ունեցած նախնական տեղեկատվությունը, որը ստացել էին էլեկտրոնային եղանակով։ Համաձայն դրա՝ քվարկությանը մասնակցել է 345 226 ընտրող՝ 841 973 ընտրողից։ Այն կազմում է ընտրելու իրավունք ունեցող անձանց 40.99 %-ը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել