HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի բյուջեն ավագանու նիստում չի հաստատվել

Դեկտեմբերի 9-ին Լոռու մարզի Ախթալայի ավագանու նիստում քննարկվել է համայնքի 2012թ.-ի բյուջեն: Նիստին 6 ավագանուց ներկա էր 5-ը, որից 3-ը ներկայացնում էր հարստացման կոմբինատը: Ավագանու նիստին չեն մասնակցել  ավագանու անդամ, Ախթալայի լեռահարստացման կոմբինատի գործադիր տնօրեն Լյովա Վարդանյանը: 

Հայկազ Խաչիկյանի հեղինակած բյուջեի 43 մլն դրամ կազմող եկամուտներն ու ծախսերը 2 ժամից ավելի քննարկվեցին. ավագանիներ, լեռնահարստացման կոմբինատի բժշկուհի Անահիտ Մուրադյանը, վարպետ Ալբերտ Սոսինյանը և Ռազմիկ Վարդանյանը պատճառաբանեցին, թե բյուջեին նախապես չեն ծանոթացել ու հրաժարվեցին քվեարկել համայնքի 2012թ.-ի բյուջեի համար: 

Նիստի ավարտից հետո մեր հարցին, թե ինչու նախապես ավագանին չի տեղեկացվել 2012թ.-ի իր հեղինակած  բյուջեին, Հայկազ Խաչիկյանը պատասխանեց. «Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած մեր ավագանու նիստին ես ավագանու քննարկմանը և հաստատմանն եմ ներկայացրել 2012թ.-ի տեղական տուրքերի սահմանված դրույքաչափերը: Ներկայացրել և ավագանու հետ քննարկել ենք 2012թ.-ի բյուջեի իմ նախատեսած եկամուտները: Ավագանու անդամները հիմնականում տեղյակ էին բյուջեին»: 

Ըստ քաղաքապետի` ավագանիները կարող էին մինչև դեկտեմբերի 9-ի քննարկումը քաղաքապետարանից սեփական նախաձեռնությամբ ստանալ բյուջեի նախագիծը խորությամբ ուսումնասիրելու համար, որը, սակայն, նրանք չեն արել: Հայկազ Խաչիկյանը ներկայումս միտում չէր տեսնում բյուջեի քվեարկությունը հետաձգելու մեջ. «Բյուջեն ֆինանսական փաստաթուղթ է և, բնականաբար, ոչ բոլորի համար է պարզ: Իրենք ուզեցին լրացուցիչ ծանոթանալ, թող ծանոթանան»: 

Ախթալա համայնքի 2012 թ.-ի բյուջեում 43 մլն դրամ նախատեսված եկամուտներից 28,3 մլն դրամը կազմում է դոտացիան, 6,7 մլն դրամը` սեփական եկամուտները, բնապահպանական սուբվենցիան կազմում է 1,5 մլն դրամ: Ըստ Հայկազ Խաչիկյանի՝ 2012-ի բյուջեն 2011թ.-ի համեմատ աճել է 1,1 մլն դրամով, որը նախատեսված է համայնքի աղբի ավտոմեքենան Շամլուղ և Նեղոց համայնքներին վարձակալությամբ օգտագործման տրամադրելու և փոխադրամիջոցների գույքահարկի նախատեսված 500 հազար դրամ  ավելացված եկամուտների հաշվին: 

Քաղաքապետը հրապարակեց նաև 2012թ.-ի բյուջեի ծախսային մասը: Ավագանիներ Անահիտ Մուրադյանը և Ալբերտ Սոսինյանը անհամաձայնություն հայտնեցին քաղաքապետարանի թելային հեռախոսի այս տարվա 200 հազար դրամի փոխարեն 300 հազար դրամ հատկացնելու համար:

Ալբերտ Սոսյանը պահանջեց ավելացնել քաղաքի կանգառների համար նախատեսված գումարները: Ծախսային մասում այլ առաջարկություններ չեղան: Ախթալայի  ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, որտեղ կքվեարկվի համայնքի 2012թ.-ի բյուջեն:

Մեկնաբանություններ (1)

Armen
Bayc che vor Razmik Vardanyan@ arden vaxuc chi ashxatum Axtalai Lhk-um???????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter