HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության վերաբերյալ

Այսօր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը և ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարություն է տարածել՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության վերաբերյալ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.


«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների կոալիցիա է, որը ձևավորվել է 2013թ․-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների կողմից՝ համատեղ դիտարկելու Երևան քաղաքի ավագանու ընտրությունները։ Նախաձեռնության գործունեությունը հետագայում շարունակվել է՝ հաշվի առնելով արդյունավետ համագործակցությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության կարևորությունը։ 2016թ․-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դուրս է եկել կոալիցիայից, և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակել է հանդես գալ երեք կազմակերպությունների հիմնական կազմով՝ գործունեության տարբեր փուլերում համագործակցելով նաև այլ կազմակերպությունների հետ։

Մինչ օրս «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իրականացրել է դիտորդական առաքելություն 2013թ Երևան քաղաքի ավագանու, 2013-2017թթ 100 համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, 2015թ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի և 2017թխորհրդարանական ընտրությունների ընթացքում։

Ներքոստորագրյալներս հայտարարում ենք, որ 2017թապրիլին խորհրդարանական ընտրությունների դիտարկումը եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ցայսօր իրականացրած վերջին գործողությունը, ուստի վերոնշյալ շրջանակից դուրս և դրանից հետո իրականացված ձեռնարկները, հայտարարությունները և մեկնաբանությունները չեն արտացոլում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամների համատեղ գործունեությունը և տեսակետը։

Երևան քաղաքի 2017 թ. ավագանու ընտրությունների դիտորդությունն իրականացվել է բացառապես «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ կողմից, որտեղ վերջինս կամայականորեն օգտագործել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը, ինչով հանրությանը որոշակիորեն ապատեղեկացրել ու ապակողմնորոշել է։ Ցավոք սա տեղի է ունեցել առանց գործընկերների համաձայնությունը ստանալու, չնայած «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն պատշաճ զգուշացված է եղել նման գործելաոճի անընդունելի լինելու մասին։ Տեղի ունեցածի պատճառով այժմ հրապարակային կերպով տեղեկացնում ենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը չեն կարող օգտագործվել հիմնադիրներից որևէ մեկի կողմից, եթե չկա բոլոր անդամ կազմակերպությունների համաձայնությունը։

 
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter