HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գրքի շնորհանդեսը` «Արտ Բրիդջ»-ում

Բարի օր, ֆիզիկական ազատության մեջ ապրող մարդկանց: Իմ հեղինակած «Ես զրուցում եմ Քեզ հետ,ՄԱՐԴ» գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին` ժամը 14:00-ին` Աբովյանի վրա գտնվող «Արտ Բրիդջ» գրախանութ-սրճարանում: Արդեն մեկ անգամ գրել էի, որ Աբովյանով շատ եմ սիրում քայլել, բայց տիկին Շաքեի գրախանութում չեմ եղել: Շնորհակալ եմ նրան ու բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին, որ երազանքս կատարվի: Ես` ցմահ դատապարտվածս, գրքի հեղինակ դարձա ՄԱՐԴԿԱՆՑ շնորհիվ, ովքեր ուրիշի համար ցավել գիտեն: Ոնց կուզեի էդ օրը Աբովյանում լինեի` Ձեր մեջ...

Եվ հիմա Ձեզ բոլորիդ հրավիրում եմ նշածս ժամին մասնակիցը դառնալ իմ գրքի շնորհանդեսին: Շատ եմ խնդրում այդ օրը մեկական գիրք գնել. այդպես օգնած կլինեք քաղցկեղով հիվանդ երեխաներին:

Իսկ այս պլակատը, որ տեսա բանտում...չեք պատկերացնի` ինչ է այս ամենը նշանակում ինձ համար, մարդ, ով 1000 կողպեքով է փակված: Նորից եմ ասում ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ: Զարմացած եմ անկեղծ, զարմացած եմ, ուրեմն... ապրում եմ:

Սիրով` Մհեր Ենոքյան, Ցմահ դատապարտյալ Նուբարաշենի կլոր «գերեզմանոցից»

Մեկնաբանություններ (3)

Զարուհի
Մհերն ինձ ասել է, որ իրավապաշտպան է դառնալու, պայքարելու է դատական սխալների դեմ: Գործերի վերանայման ինստիտուտ է ձևավորելու, որ մարդիկ վերադարձի հնարավորություն ունենան: Մեծ սիրով կմիանամ այդ գործին,մանավանդ, որ հիմա էլ հեռու չեմ դրանից:
nina
ES MHERI MEJ CHEM TESNUM HANCAGORCI,ARAVEL EVS MARDASPANI.INCH UZUM EQ,ASEQ...KGA ORY EV NA KARDARACVI,MIAYN CAVUM EM,VOR USH CHLINI...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հետաքրքիր գիրք է երևում:Թող տղուն մի քանի ժամով ազատեն.գնա մասնակցի:.......................Նորից կրկնեմ,որ հատկապես Ցմահ դատապարտյալներին (պարտադիր պայմանագրով),որոշ ժամանակ նստելուց հետո, ՊԻՏԻ վերաբնակեցնել ազատագրված տարածքներում: ԻՆՉ են ջահել տղամարդկանց անիմաստ փթեցնում բանտում?-թող գնան դեղ բազմանան: Համ էլ պետության հոգսը կթեթևանա: Պատժի ՆՊԱՏԱԿԸ,վերջիվերջո,մարդուն ՈՒՂՂԵԼԸ պիտի լինի,այլ ոչ կործանելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter