HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակվել են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և հրապարակվել են 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, որոնք տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` http://www.elections.am/listsc/ հասցեով:

Այս մասին տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` հիշեցնելով, որ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`

1) ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, ավագանու անդամի թեկնածուն,

2) վստահված անձը,

3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը,

4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև մայիսի 17-ը` ժամը 11.00-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter