HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Նեմեցը, Զապը, Սուրոն ու «Բջնին»

«Այ խելոք, ուզում ես ձրի տուր՝ չեն առնելու, անեծք կա էդ ջրի վրա, էլ սրան-նրան մի խառնի էդ գործին»: Այս խոսքերն են ուղղել Աժ պատգամավոր , ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ «Բջնի» հանքային ջրերի ներկայիս սեփականատիրոջը, մեր գյումրեցի նամակագիրները: Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը 2008-2009 թթ. գնեց Սուքիասյաններին պատկանող եւ վերջիններիս ջանքերի շնորհիվ բրենդ դարձած «Բջնին»:

Եւ ահա մի քանի տարի անց Գյումրիից որոշ խանութների սեփականատերեր նամակով հայտնում են, որ «Բջնի» հանքային ջրի «վատ» իրացման պատճառով գործին արդեն խառնվում են տեղի թաղային հեղինակությունները, գյումրեցոնց խոսքով՝ «Գյումրու ավտարետիտները»: «Օրենքով գող Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, եւ Պաշի տղա Սուրոն գլխով մտել են Նեմեցի կոմերցիայի մեջ ու հավանաբար մեծ սպասելիքներ ունեն, որ սաղին իրար են խառնել: Ճշտով տղերքը մտել են տակը, սրան-նրան կանչում-վոխեցնում են, թե՝ «Բջնին» ծախեք, թե չէ վատ կլինի»,- գրված է նամակում:

Հ.Գ. Երբ նյութն արդեն պատրաստ էր, մեզ զանգահարեց Ռուբեն Հայրապետյանը եւ մի շարք սպառնալիքներ նետեց: «Ես ձեզ զգուշացնում եմ, որ «Բջնիի» մասին նման հերյուրանքներ գրելու համար ես ձեզ դատի եմ տալու՝ իմ անձին, իմ գործարար համբավին վնաս հասցնելու համար»:

Մեկնաբանություններ (1)

Gegham
ES GOXERIN MERAN PCHCHNELOV,,MEK @NTRUTUNNEROV MEK BJNI VACHARELOV,,,)))) MNUM A MI NOR ANUN MTACEN DRANC HAMAR...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter