HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». «Մարտի 1-ի բացահայտումը տեխնիկայի հարց է»

«Նա պետք է կատարի իշխանությունների հրահանգը»,- aravot.am-ի խնդրանքով հակադարձելով «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նոր ղեկավար Վաղինակ Ջանազյանի դիտարկմանը, թե այդ գործով քննված դրվագներ չկան, ասեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Մեր զրուցակիցը նաեւ հավելեց. «Մարտի 1»-ի գործն այս իշխանությունների օրոք չի բացահայտվելու. դա փաստ է: Բայց մենք անպայման այդ գործը բացահայտելու ենք, որովհետեւ, ըստ էության, դրա բացահայտումն այլեւս տեխնիկայի հարց է, երբ որ կան բազմաթիվ ապացույցներ, եւ որեւէ դժվարություն չկա 10 քաղաքացիների սպանողներին գտնելու հարցում: Քանի դեռ այս իշխանությունն է, հույս չունենաք, որ այս իշխանությունը մատը մատին կտա՝ մարդասպաններին բացահայտելու համար: Այս իշխանությունը միայն կարող է անմեղ մարդկանց բանտերը նետել, խոշտանգել, հետապնդել»,-նշել է Մուսինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter