Գյումրու կենտրոնում հայտնվել է ավտոմեքենայի ժանգոտ կմախք
Նյութի աղբյուրը՝ Ասպարեզ
Քաղաքապետարանը փնտրում է ու չի գտնում
Գյումրու կենտրոնում՝ Հաղթանակ զբոսայգու եւ Բեռլին պոլիկլինիկայի հարեւանությամբ, աղբամաններից մի քանի մետր հեռավորության վրա հայտնվել է հնամաշ ավտոմեքենայի ժանգոտ կմախք: Ավտոմքենան՝ որպես աղբ է հայտնվել փողոցում: Քաղաքապետարանը մի քանի օր է՝ փորձում է գտնել, թե ով է մեքենան բերել ու թողել, սակայն ապարդյուն: Քաղաքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը փոխանցում է.
-Չենք կարողանում գտնել, թե ով է բելեր, դրել, թողել, գնացել: 3-4 օր է՝ թողել ենք, որ դնողին գտնենք, բայց չկա: Ստիպված մենք ենք տանելու:
Գյումրու քաղաքապետարանը կենցաղային աղբահանությամբ է զբաղվում: Այս դեպքում ստիպված բացառություն է անելու:
Նարեկ Կիրակոսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել