HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». բուհը թողնում, արտագաղթում են

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների առաջին կուրսեր ընդունված դիմորդներից 77-ը չի հրամանագրվել որպես ուսանող եւ դուրս է մնացել բուհից:

Հայտնի է, որ բուհի վճարովի համակարգ ընդունված դիմորդները որպես ուսանող հրամանագրվում են միայն այն բանից հետո, երբ վճարում են ուսման վարձի՝ առաջին կիսամյակի համար սահմանված չափը: Եվ ենթադրվում էր, որ հենց ուսման վարձը վճարելու հնարավորություն չունենալն էլ հիմնականում պատճառ է դարձել, որպեսզի Մանկավարժական համալսարան ընդունված բազմաթիվ դիմորդներ դուրս մնան բուհից: Ուսումնական գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանը, սակայն, մեզ հետ զրույցում երեկ հերքեց այդ ենթադրությունը եւ բերեց որպես ուսանող չհրամանագրվելու այլ՝ կրկնակի մտահոգիչ պատճառ:

Բուհ ընդունվելով հանդերձ՝ այդպես էլ ուսանող չդառնալը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք ընտանիքների հետ միասին տեղափոխվել են արտերկիր: Ասել է թե՝ համալրել են արտագաղթողների առանց այդ էլ հսկայական բանակը:

«Առկա ուսուցման համակարգ ընդունված տարբեր ուսանողներ, որոնք դիմում են գրել եւ գործերը վերցրել, հիմնականում, ես ինչքան հիշում եմ, կապված է եղել Ռուսաստան մեկնելու հետ»,- նշում է պրոռեկտորը:

Շուրջ 15 ուսանողի էլ նրանց թողած ոչ մի կոորդինատով բուհի աշխատակիցները գտնել չեն կարողանում: Պրոռեկտորը չի բացառում, որ այդ դիմորդները նույնպես լքել են Հայաստանը:

Մեկնաբանություններ (1)

susan
Anamot gekavarner,vonc chek amachun: Inch e nshanakum usanognerin chen gtnum;Mite? hasce chka gorceri meg,te? Marsic en ekel; Ugaki antarberutyun; Henc ayd antarberutyan u arhamarvacutyan patjarov e paymanavorvac artagagt@:Amot ev drank buhi gekavarner en;Mardkayin vochinch chunen:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter