HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քննիչի կողմից վարույթ է ընդունվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

Մասնավորապես, նշված լրատվամիջոցի լրագրող Ա. Զախարյանը ոստիկանությունում հաղորդում  է տվել այն մասին, որ 2017 թվականի մայիսի 11-ին Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11/3 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբում քաղաքացիներին բաժանվել են քվեաթերթիկներ և ընտրակաշառք, իսկ երբ ինքն այդ ամենը փորձել է նկարահանել, մի երիտասարդ, խոչընդոտելով լրագրողի` իր մասնագիտական օրինական գործունեությանը, ձեռքից խլել է  «NOKIA» մոդելի բջջային հեռախոսը:

Ըստ հաղորդման՝ նույն երիտասարդը, մտնելով նշված նախընտրական շտաբ, բջջային հեռախոսից հեռացրել է հեռախոսահամարներն ու կարճ հաղորդագրությունները, իսկ դրանից որոշ ժամանակ անց մեկ այլ երիտասարդ անվնաս վիճակում լրագրողին է վերադարձրել վերջինիս բջջային հեռախոսը:

Այսպիսով, ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter