Մոլորվել է ճանապարհին
Դեկտեմբերի 12-ին`ժամը 10.24-ին Գ.Հովակիմյանն ահազանգել է որ ինքը, ուժեղ մառախուղի պատճառով, կորել է Երևան-Արտաշատ ավտոճանապարհին և չի կարողանում գտնել ճանապարհը:
Որոնողական աշխատանքների մեկնած փրկարարները Նարեկ գյուղից մոտ 14 կմ հյուսիս-արևելք (Գյոլասար կոչվող վայրում) հայտնաբերել են Երևան քաղաքի Սարի թաղի 9-րդ շարքի թիվ 198 տան բնակիչ,1989 թվականին ծնված Գ.Հովակիմյանին:Փրկարարները գտել են նաև Գ.Հովակիմյանին պատկանող «ՎԱԶ 21 07» մակնիշի Լ 0065 պետհամարանիշի (տաքսի) ավտոմեքենան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել