Այսօր հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է
Այսօր՝ մայիսի 17-ը հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի պայքարի միջազգային օրն է։ Ավելի քան 100 երկրների հետ Հայաստանը ևս մասնակցում է արշավին՝ իրականացնելով մեկ շաբաթյա մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց խնդիրները։
Այս առիթով Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) նամակներ է ուղարկել Հայաստանի նախագահին, վարչապետին, Ազգայի Ժողովի պատգամավորներին, նախարարություններին, Սահմանադրական դատարանին, դատախազությանը և ոստիկանությանը։ Նամակներում տեղեկություն է տրամադրված Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավիճակի մասին, ներկայացված են հետազտություններից տվյալներ և համապատասխան գերատեսչություններին արված են համապատասխան առաջարկություններ։
Հայաստանում հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա միջոցառումներին կարող եք ծանոթանալ pinkarmenia.org կայք էջում։
Ծանոթություն. Նույնասեռականությունը դադարեց համարվել հոգեկան խանգարում, երբ 1990թ․ մայիսի 17-ին հրապարակվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների դասակարգման հերթական համարը։ Դրանից 15 տարի անց 24 հազար հոգու և մի շարք միջազգային կազմակերպությունների ջանքերով այդ օրն ընտրվեց աշխարհում նշելու հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը։
2009թ․ արշավի անվանը ավելացվեց նաև տրանսֆոբիան, իսկ 2015թ՝ բիֆոբիան։ Հայաստանը արշավին միացել է 2010թ-ից։ Օրվա նպատակն է աշխարհում ուշադրություն հրավիրել նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնություններին, ճնշումներին ու խտրականությանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել