HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղպատի խաչմերուկում փլուզման հետևանքները վերացվել են. ճանապարհը երկկողմանի բաց է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում մայիսի 17-ին՝ ժամը 16:30- ի դրությամբ, Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Հաղպատի խաչմերուկ) հատվածում փլուզման հետևանքներն ամբողջությամբ վերացվել են։

Ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից և երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter