HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործեր՝ Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի առնչությամբ

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 14.05.2017թ.-ին Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի աշխատակիցների և  Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի առթիվ ծառայությունում հարուցվել են երկու քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու անհրաժեշտությունից ելնելով` նշված երկու քրեական գործերը քրեական դատավարության  28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միացվել և քննվում են մեկ վարույթում:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter