HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Արամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Մայիսի 17-ին ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ADB) պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանին տրամադրվելիք բյուջետային աջակցության հնարավորությունները: Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հիմնադրվել է 1966 թվականին և այժմ ունի 67 անդամ պետություն (48 տարածաշրջանային և 19` ոչ տարածաշրջանային): ԱԶԲ հիմնական նպատակն է նպաստել Ասիայի և Հեռավոր Արևելքի պետությունների տնտեսական աճին` ուղղակի վարկավորման և տեխնիկական աջակցության և դրամաշնորհների տրամադրման միջոցով:

Միջոցները հիմնականում տրամադրվում են հետևյալ ոլորտների զարգացման համար` ենթակառուցվածքներ (ջրամատակարարում, էներգերիկա, տրանսպորտ, քաղաքային զարգացում, տեղեկատվական տեխնոլոգիաներ), շրջակա միջավայր, տարածաշրջանային համագործակցություն և ինտեգրում, ֆինանսական հատված, կրթություն: Հայաստանը անդամակցում է ԱԶԲ-ին 2005 թվականից` «Ասիական զարգացման բանկի հիմնադիր համաձայնագիրը» 2005 թվականի մայիսի 24-ին Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter