HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ-ի պատասխանը Բիզնեսի եւ Մարդու իրավունքների ռեսուրսների կենտրոնին

Արդեն ավելի քան 15 տարի է, ինչ ՔՐՈՆԻՄԵՏ ընկերությունների խումբը ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում Հայաստանում: Այդ տարիների ընթացքում ընկերությունը մեծածավալ ներդրումներ է կատարել Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում, դրանով իսկ նպաստելով Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը միջազգային լավագույն փորձի կիրառմամբ:

ՔՐՈՆԻՄԵՏ-ի հայաստանյան խոշորագույն դուստր ընկերությունն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ), որի գործունեությունը կարգավորվում է մի շարք օրենսդրական ակտերով և պայմանագրերով: Ստանձնած պարտավորությունների շրջանակում ԶՊՄԿ-ն և ՔՐՈՆԻՄԵՏ-ը իրականացրել են ավելի քան 400 մլն ԱՄՆ դոլարի հավակնոտ ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում ընդլայնվել են ձեռնարկության արտադրական ծավալներն ու հզորությունները, զգալիորեն աճել են պետական և համայնքային հարկային մուտքերը: Ավելին, ձեռնարկության զարգացումը ուղեկցվել է ուղղակի և հավելյալ աշխատատեղերի շարունակական ընդլայնմամբ: ԶՊՄԿ-ն հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, ապահովելով ավելի քան 3100 ուղղակի աշխատատեղ, իսկ ենթակապալառու կազմակերպությունների միջոցով ստեղծված աշխատատեղերի քանակն անցնում է 10,000-ը: 

Այսօր ԶՊՄԿ-ն Հայաստանի Հանրապետության խոշորագույն հարկատուն է. 2011 թ. 9 ամսվա արդյունքներով ձեռնարկությունը պետական բյուջե է վճարել շուրջ 22.5 մլրդ դրամի հարկ: Ձեռնարկության արտադրանքի իրացման դիմաց ստացված եկամուտները կազմում են ՀՀ արտարժութային հոսքերի զգալի մասը: 

ԶՊՄԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում նաև երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը: Այսպիսով, ընկերությունը մշտապես մշակում և իրականացնում է բազմաբնույթ սոցիալական, կրթական և մշակույթային ծրագրեր հանրապետության ողջ տարածքում` տրամադրելով զգալի ֆինանսական միջոցներ: 

Ներդրողի և ԶՊՄԿ-ի կողմից պետության և հասարակության առջև ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը ենթադրում է արտադրական հզորությունների հետագա ընդլայնում, ինչը պարզորոշ արտացոլված է պետության հետ ունեցած մի շարք պայմանագրերում: 

Այդ պարագայում, հաշվի առնելով Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը և բացահանքի ընդլայնման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ս.թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ Սյունիքի մարզի համապատասխան համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներ ճանաչել է բացառիկ գերակա հանրային շահ` փոխել է այդ հողերի նպատակային նշանակությունը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ տարածքները վարձակալության իրավունքով տրամադրել ԶՊՄԿ-ին: 

Այս դեպքում գերակա պետական շահը պայմանավորված է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի բացահանքի ընդլայնման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ: Ընդլայնման այս ծրագիրը ուղղակիորեն կնպաստի արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների աճին, դրանով իսկ խթանելով Հայաստանի տնտեսական կայունությունը և դիվերսիֆիկացիան, ամրապնդելով արտահանման ներուժը, ապահովելով աշխատատեղեր և եկամուտ քաղաքացիների համար, ինչպես նաև թույլ կտա շարունակաբար բարձրացնել երկրի համաշխարհային վարկանիշը: 

Անդրադարնալով «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի ս.թ. դեկտեմբերի 1-ին հրապարակած հոդվածին, ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ իր հայաստանյան դուստր ընկերության` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ- ի ղեկավարությունը ընդունում է ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշման իրականացման արդյունքում ծագած ցանկացած խնդիրների,  քննարկումների, առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ քաղաքացիների դիմումները` այդ քաղաքացիների համար հնարավորինս շահավետ և ընդունելի լուծումներ տրամադրելով: ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ-ն երաշխավորում է, որ ԶՊՄԿ-ն գործում է բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակում, մտահոգաբար է վերաբերվում տեղական բնակչության պահանջներին՝ հաշվի առնելով նրանց շահերը:

ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչություն

Մեկնաբանություններ (3)

Vahagn
Վարազ Սյունի, հա օզումըմ շնաճանջի պունն ինձանավ չանիմ, բայց հունց տըսնումըմ, տըռնում չի: Այ, հայվանին մոտիկ կանգնած անձնավորություն: Էսօր մարդի աշխատանքի համար գյուլա քցում, ուզում են ապրեն ու ծաղկեն, դու եկել ես քո ուտոպիստական ու խելագար մտքերդ ես ասում, հունցըմ քեզանա զզվում, ու ասիմ քեզ, որ տրանում տույըս միակ մեղավորը: Տու կայֆս ստանում, որ քեզ վատըն վերաբերվում?
Anahid Shirinian
Kardacek http://archive.hetq.am/eng/ecology/0506-qaj2.html
Anahid Shirinian-
Kardacek Arpine Haroutyunyan-i hodvatse: http://archive.hetq.am/eng/ecology/0506-qaj.html Yete derr kas, Arpine, endunir mer bolori shenorhakalutyunnere ayd hodvatsi hamar. Anahid Shirinian-

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter