HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզպետը մի մուշտի է տվել. քրեական գործը կարճվեց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում իր եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ 2011թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի կապացությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ տեւական ժամանակ Ս. Խաչատրյանի եւ Ս. Համբարձումյանի միջեւ ձեւավորվել են անբարյացակամ հարաբերություններ: «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջեւ 2011թ. նոյեմբերի 14-ին ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Ս. Համբարձումյանին: Նշված հանգամանքը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում՝ ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ, ինչն առգրավվել եւ կցվել է քրեական գործին:

Ս. Համբարձումյանի ցուցմունքի համաձայն՝ Ս. Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել եւ հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Ս. Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար:

Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքը չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության եւ նվազ կարեւորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2011 թ.դեկտեմբերի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Օրենքով սահմանված կարգով՝ կողմերը որոշման մասին տեղյակ են պահվել՝ միաժամանակ պարզաբանելով որոշումը բողոքարկելու իրավական հիմքերը:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Մեկնաբանություններ (6)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
(6) - Չհաչող շներն ըն կծան նում: Յեշի վըր «Ա էս բալամը հուվա է» հարցը կուճի տամբուլդ չրցնեվեչ ու կարիս վեչ քմակաս ընգնիս:Հետո ես իմ քամակս քսերոքս ըմ ըրած - նավսյակի: Մի կոպիան ալ կապածմ պապես տանձի ծառեն տակռան:.............Շատս շոռ շոռ անում կողքավս-Չրացած տանձդ տար Պռթմբեցե Մանիշակեն խաբե: Ու լավ կանիս քու կալիբրի մարդկանց քալեքին յեշիս: Մր հայաթում մի տուզիկ շոն լա. հիմա կա վեչ:
Վահագն
Վարազ Սյունի - գանգատուփդ քոր ա կյամ աշկիս: Տու լավ կանիս մի հատ մտածիս ասելուց առաջ` ասածներդ հինչքանավ ա ճիշտ: Եթե ընելու չըս, ուրեմն տու մուտիլովշիկըս երբ կիրալըս թիվ 4 կոմենտը: Պատվեր կատարողը երևի չէ, այլ հաստատ տույս, ընենց չանիս ընգնիմ քմակադ, լավ պեն չի ստացվի հաստատ, ասիմ գիդաս, ու սա քեզ վերջին անգամըմ ասում, բեյինդ մտցրու, այ հոլանդացի ... էլ չասեմ, հասկանումըս երևի: Հեռու շոռ տոր, լսումըս?
Garegin
PASTOR @NDIMUTUN@ KAROX E AJS DZEVOV PAJKAREL EV ORENKOV PATASXANATVUTYAN CHENTARKVEL,,,,,LAV KLINI ISHXANAVORNERI HAMAR HATUK KREAKAN ORENSGIRK GREN )))
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վահագն (2)- Պրծում չկա քո երկար-բարակ ու ԿՈՂՄՆԱԿԱԼ կոմենտներից: Հասկացանք էլի,որ աշխատում ես Քաջարանցի պատգամավոր խաղացող ՀՀԿ-ական օլիգարխիկի բիզնեսներից մեկում ու պատվերով կոմենտ «չես» գրում: Արդեն հոգնեցուցիչ է:...................... Հետաքրքիր է, եթե ՆՈՒՅՆԸ մի սովորական քաղաքացի աներ Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ԱՐԴՅՈՔ էլի կգար նույն ԶԱՎԵՇՏԱԿԱՆ ու «անկախ» եզրակացությանը?
Anush
Mi apakn inch e,vor dra hamar hargarjan pashtonyayi patjen?! Urish ban,ete mi sovorakan mard pordzi Naxagahi nkar@ kotrel. Ay da iroq qreoren hetapndeli ararq e))))))))))))
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ «անսպասելի» էր: Համբերություն տիկին հանքատիրուհուն:..................... Նժդեհյան դիմակով նեո-բոլշևիկյան ՀՀԿ-ական 11-րդ ՀԱՆՔԱՅԻՆ սև բանակը: ԼԱՎ ԼՈՒՐ-Սյունիքի մարզպետարանի շենքի տակ դեռ հանք չեն փորփրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter