«Էլեկտրոն»-ը ևս հինգ տարի ռազմամթերք կարտադրի
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկով կառավարությունը հինգ տարի ժամկետով երկարացրեց «Էլեկտրոն» ընկերության` զենքի արտադրության լիցենզիան։
Որոշման նախագծում ասվում է, որ ընկերությունը 2012 թվականից կատարել է ռազմամթերքի արտադրության ավելի քան 4 միլիարդ դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ և, հաշվի առնելով այս հանգամանքը, նպատակահարմար է երկարաձգել նրան տրված ռազմամթերքի արտադրության լիցենզիայի ժամկետը:
«Կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը»,-նշված է գործադիր բերված որոշման նախագծում։
Նախարարությունը նախագծում նաև հավաստել է, որ նախագծի ընդունումով պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և զինված ուժերն ո այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:
Մեկնաբանել