
Կստեղծվեն «Բերդ» և «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցներ
Տավուշի մարզի Բերդ համայնքում կստեղծվի «Բերդ», իսկ Արագածոտնի մարզի Անտառուտ և Օրգով համայնքներում՝ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցները: Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ներկայացրած այս առաջարկը։
Այս արգելոցներում նաև զբոսավարի, ուղեկցորդի, էքսկուրսային, մշակութային և հանրային սննդի ծառայություններ կմատուցվեն՝ սահմանված ռեժիմներին համապատասխան։
Նախագծում ասվում է, որ «Ամբերդ ամրոց» և «Բերդ» պատմամշակութային արգելոցների ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ արգելոց-հուշարձանները հանդիսանում են հանրապետական նշանակության հուշարձաններ և ընդգրկված են պետական ցուցակում։
«Միաժամանակ, արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին»,-ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում։
Հավելենք, որ «Ամբերդ ամրոց պատմամշակութային արգելոցի տարածքում կա 23 հուշարձան, մասնավորապես՝ 10-14-րդ դարի ամրոց-համալիր Ամբերդը, մ.թ. ա 1 հազ. Ամրոց «Բերդ» և 10-14դդ. Ամրոց «Տավուշ» («ԹՈՎՈՒԶ ՂԱԼԱ»)-ն։
Մեկնաբանել