HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

7/53 ընտրատեղամասի վերահաշվարկի նյութերն ուղարկվել են դատախազություն

Թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովը, 7/51 և 7/53 ընտրատեղամասերում իրականացնելով քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ, որոշում է կայացրել 7/53-ին առնչվող նյութերն ուղարկել դատախազություն: Այս մասին «Հետք»-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հերմինե Հարությունյանը։

«Ըստ Ընտրական օրենսգրքի կանոնակարգման՝ եթե դիմումի քննարկման արդյունքով տարածքային ընտրական հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էապես ազդել քվեարկության արդյունքների վրա, և եթե հնարավոր չէ պարզել քվեարկության իրական արդյունքները, ապա տարածքային ընտրական հանձնաժողովն այդ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչում: Այդ դեպքում նյութերն ուղարկվում են դատախազություն»,-ասաց Հերմինե Հարությունյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 16-ին 7/51 և 7/53  ընտրատեղամասերում «ԵԼՔ» դաշինքի դիմումի հիման վրա վերահաշվարկ էր կայացել, և դաշինքի անդամները պնդել էին, որ անվավեր են ճանաչվել քվեաթերթիկներ, որոնք քվեարկվել են ցնդող գրիչով։ Նրանց կարծիքով՝ քվեախցերից մի քանիսում որոշ ժամանակ դրվել են ցնդող գրիչներ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter