HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սահլեվս» և «Ֆարմատեք»-ը արտոնություն ստացան

«Սահլեվս» և «Ֆարմատեք» ընկերությունները Հայաստան կներմուծեն տեխնոլոգիական սարքավորումներ, հումք և արտադրանք՝ առանց մաքսատուրքի։ Կառավարությունը հավանության արժանացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայացրած արտոնության տրամադրման մասին որոշման նախագծերը։

«Սահլեվս»-ը ներմուծելու է հումք, որն օգտագործվելու է կրակայրիչների արտադրությունում։ Ընկերության՝ մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 21,7 մլն դրամ:

Ներկայացված փաստաթղթում ասվում է, որ ներմուծվող կրակայրիչների պահեստամասերը և կազմակերպվող արտադրությունը ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու հնարավորություն է ստեղծելու։ Ընկերության արտադրանքն արտահանվելու է նաև երրորդ երկրներ։ Նախատեսում են ստեղծել 30 նոր աշխատատեղ, որոնք նախատեսված են լինելու կանանց գաղութի դատապարտյալների համար։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 230 մլն դրամ, որից 130 մլն-ը իրացվելու է Հայաստանի տարածքում, 80 մլն դրամը՝ ԵԱՏՄ երկրներում, իսկ 20 մլն դրամը՝ երրորդ երկրներում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 170 մլն դրամ, իսկ մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 21,7 մլն դրամ։

Իսկ «Ֆարմատեք» ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է դեղագործության ոլորտում։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կազմելու են 2 մլրդ 800 մլն դրամ: Նախատեսվում է իրականացնել 900 մլն դրամի ներդրում և ստեղծել 9-10 նոր աշխատատեղ։ Թե որքան է կազմում այս ընկերությանը տրամադրվող արտոնության չափը, որոշման նախագծում չի ասվում։

«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,-ասվում է երկու ընկերություններին արտոնություններ տրամադրելու մասին որոշման նախագծերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter