HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվեցին գազիֆիկացման աշխատանքների իրականացումն ստանձնած ընկերությունների գործունեությանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ դեկտեմբերի 12-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Արմավիրի եւ Արագածոտնի մի շարք համայնքներում գազիֆիկացման աշխատանքների իրականացումն ստանձնած  ընկերությունների գործունեությանն առնչվող հարցեր:

Մասնակցում էին ֆինանսների նախարարը, Արմավիրի եւ Արագածոտնի մարզպետները, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ա. Բախշյանը, գյուղատնտեսության նախարարության, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ի, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:

Խորհրդակցության ընթացքում նշվեց, որ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներում 2004-2007թթ. գազիֆիկացման աշխատանքների իրականացումն ստանձնած «Մանշին», «Ման-Նախ» եւ «Տեդաս» ընկերությունների  աշխատանքներում արձանագրվել են թերություններ եւ խախտումներ:

Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ`  պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Գլխավոր դատախազության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ  «Մանշին» եւ «Ման -Նախ» ընկերությունների թույլ տրված խախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերով դատաքննությունն ավարտվել է, կայացվել են վնասը վերականգնելու վերաբերյալ դատական վճիռներ: Վերոնշյալ ընկերություններից ներկայումս միայն  «Մանշինն» ունի 10 մլն դրամի պարտավորություն, որը մինչեւ դեկտեմբերի 15-ը մարելու ժամանակացույց է կնքել համայնքապետերի հետ: Պարտքը չմարելու դեպքում գումարը կգանձվի դատական կարգով:

«Տեդաս» ընկերության տնօրենի դեմ հարուցված քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, եւ դատարանը կորոշի ընկերության կողմից վերջնական պարտավորությունների չափը: Ընկերությունը գնահատված վնասի չափով գումար է փոխանցել Ոստիկանության դեպոզիտային հաշվին, եւ մեղադրանքն ապացուցվելու պարագայում գումարը կգանձվի:

Խորհրդակցության ավարտին փոխվարչապետն արձանագրեց, որ նկատված չարաշահումների բոլոր դեպքերով վնասը վերականգնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, դրանց հիմնական մասը վերականգնվել է, մյուս մասի  վերականգնման գործընթացը շարունակվում է:

Արձանագրվեց սակայն, որ նշված համայնքներում (Արագածոտնի երկու եւ Արմավիրի յոթ համայնքներում) գազիֆիկացման աշխատանքներն ավարտելու համար կպահանջվի լրացուցիչ 600 մլն դրամ: Փոխվարչապետը նկատեց, որ վերջին տարիներին գազիֆիկացումն իրականացվում է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ի աջակցությամբ, եւ լրացուցիչ միջոցներ ներգրավելու պարագայում դրանք առաջնահերթ կուղղվեն այն համայնքներին, որտեղ աշխատանքներն անավարտ են մնացել:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter