HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ թվային օրակարգի քննարկումններին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը մայիսի 17-ին Մոսկվայում մասնակցել են Եվրասիական տնտեսական միության` մինչև 2025թ. թվային օրակարգի մշակման աշխատանքներին:

Նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների կապի և հեռահաղորդակցության նախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 24-ին Երևանում կայացած խորհրդակցության ժամանակ, որից հետո ձևավորվել էր աշխատանքային խումբ:

Մոսկվայում քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից առաջարկված փաստաթուղթը, որում ներկայացված են միասնական թվային օրակարգի հիմնական դրույթներն ու ուղղությունները:

Մասնակից երկրները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Հայկական կողմը հանդես է եկել փաստաթղթի երկու կետերում լրացումներ կատարելու առաջարկությամբ:

Աշխատանքային խումբը քննարկման արդյունքում որոշում է կայացրել վերամշակել փաստաթուղթը` նկատի ունենալով բոլոր կողմերի առաջարկությունները:

Նախատեսվում է մինչև հունիսի ինը այն վերջնական տեսքի բերել, ապա վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter