Երեւանի կոշիկ փայլեցնողը
Գագիկ Աղբալյան
Սարո Բաղդասարյան
60-ամյա Լյովա Գեւորգյանը մայրաքաղաք Երեւանի միակ կոշիկ փայլեցնող վարպետն է:
Նրա հաճախորդները հիմնականում արտասահմանցիներ են:
Կոշիկ փայլեցնելու արհեստը որպես քաղաքային կյանքի մաս վերականգնելու նախաձեռնությունը Թումանյան փողոցի հայտնի Խինկալիանոցի սեփականատեր Արմեն Բադալյանինն է:
Նա «Հետք»-ին պատմեց, որ մանկությունն անցել է Երեւանի կենտրոնում, երեւանյան մշակույթի յուրաքանչյուր դետալ կարոտով է հիշում եւ որոշել է որոշ բաներ վերականգնել։
Լյովա Գեւորգյանը Խինկալիանոցի պահակն է եւ հաճույքով ստանձնել է նաեւ կոշիկ մաքրողի աշխատանքը։ Նա մարդկանց բնավորությունը ճանաչում է կոշիկներից։
Ասում է, որ իր ծառայությունից ավելի շատ օգտվում են արտասահմանցիները, իսկ տեղացիները կաշկանդվում են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել