HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Շղթայի հափշտակության գործով վկային չէր հաջողվել բերման ենթարկել․ հանրային պաշտպանը ինքաբացարկի միջնորդություն ներկայացրեց

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած Համլետ  Գասպարյանի գործով դատական նիստը դատավոր Ա Մկրտչյանը պատրաստվում էր հետաձգել՝ վկա Տարոն Հարությունյանի դատարանի առջև ներկայացնելու անհնարինության պատճառով, երբ հանրայի պաշտպան Թամարա Բաղդասարյանը ներկայացրեց դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն՝ մատնաշնելով, որ նախորդ նիստի ընթացքում վկա Սարգիս Աբրահամյանի հարցաքննության ընթացքում կողմ հանդիսացող անձի հանդեպ վերջինս ցուցաբերել է ակնհայտ կողմնակալ վերաբերմունք։ Փաստաբանը նշում է, որ դատավորը ուղղորդել է վկային, խմբագրել նրա պատասխանները նույնը տեղի է ունեցել նաև տուժողի հարցաքննության ժամանակ։ Ըստ նրա՝ վկայի կողմից հարցերին պատասխանելու  ժամանակ, երբ հարցեր տալու հերթն իրենն էր, դատավորը նախապես զգուշացրել է, որ կրկնվող հարցերը հանվելու են, մինչդեռ վերջինս դեռևս չէր հասցրել որևէ հարց հնչեցել։

«Այնուհետև, անկախ այն հանգամանքից, - նշում է փաստաբանը, - թե դատավարության որ մասնակիցն է խախտում  դատական նիստի կարգը, նախազգուշացումները հնչեցվում էին պաշտպանկանա կողմի հասցեին»։

Բացի այդ , փաստաբանը նշում է, որ դատավորի կողմից գնահատականներ են տրվել այլ իրեղեն ապացույցներին, այդ թվում նաև՝ բնակարանի խուզարկության արձանագրությանը

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատարանում դեռևս չեն հետազոտվել բոլոր ապացույցները, ինչը դեռևս թույլ չի տալիս այն համադրել այլ ապացույցների հետ և անդրադառնալ դրանց արժանահավատությանը արդեն իսկ այս փուլում, ավելին՝ հրապարակավ գնահատական տալ դրանց։ Ակնհայտ է, որ դուք տվյալ գործով արդեն իսկ հայտնել եք ձեր կարծիքը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ձեր նախագահությամբ հնարավոր չէ սույն գործը քննել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի»։

Դատախազ Արծրուն Առաքելյանն առարկեց միջնորդությանը և դատարանից ժամանակ խնդրեց իր առարկությունը գրավոր ներկայացելու համար։

Նիստերի քարտուղարը դատավորին ներկայացրել էր ոստիկանության պարզաբանումը՝ վկա Տարոն Հարությունյանին բերման ենթակելու անհնարինության կապակցությամբ՝ նշելով, որ վերջինիս հայրը՝ Լևոն Հարությունյանը, ոստիկաններին հայտնել է, որ որդին արդեն երկու ամիս է, ինչ հանրապետությունից բացակայում է։ Դատախազ Առաքելյանը միջնորդեց ոստիկանությանը պատվիրակել  Սահմանային Էլեկտրոնային Կառավարման Տեղեկատվական (ՍԵԿՏ) համակարգի միջոցով  ստուգել հաղորդած տեղեկության իսկությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 6-ին, ժամը 10։30-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter