
Ինչ է անհրաժեշտ իմանալ ընտանեկան բռնության մասին
Հայաստանում ընտանեկան բռնությանը բախվում ենք ավելի հաճախ: Շնորհակալություն այն աշխատանքի համար, որն իրականացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», հակառակ դեպքում բազմաթիվ դեպքեր կմնային չբացահայտված, չպատժված և անհայտ հասարակության համար:
Կոալիցիան և նրա 7 անդամ հասարակական կազմակերպությունները պայքարում են գենդերային հիմքով բռնության դեմ: Ինչպես նաև շնորհակալ ենք էլեկտրոնային ԶԼՄ-ներին, որոնք շատ հաճախ իրազեկում են թեմաի վերաբերյալ, բայց դեռ Կոալիցիան անհանգստացած է այն հարցով, որ տպագիր մամուլը և հատկապես հեռուստատեսությունը մեծ տեղ չեն տրամադրում նման նյութերի լուսաբանման համար:
Ես կուզեի հստակեցնել, որ մենք կարող ենք պայքարել ընտանեկան բռնության դեմ և պաշտպանել բռնության ենթարկված անձանց միայն այն դեպքում, երբ հասարակությունը գիտակցի կնոջ նկատմամբ կիրառվող բռնության խնդրիմ կարեւորությունը: Նախ և առաջ այս հարցի վրա ես կուզեի հրավիրել լրագրողների ուշադրությունը, քանի որ նրանք ենք կանգնած «առաջին գծում» հասարակության հետ կոմմունիկացիայի գործընթացում և նրանք ունեն հասարակությունը ընտանեկան բռնության մասին տեղեկացնելու ուժը:
Դժբախտաբար, Հայաստանում չկա բավարար գրականություն ընտանեկան բռնության մասին: Հետևաբար, լրագրողները հենց իրենք անտեղյակ են խնդրից: Սա դառնում է ակնհայտ հատկապես այն ժամանակ, երբ լրագրողները աբսուրդ և ոչ կոռռեկտ հարցեր են տալիս հասարակական ակցիաների ժամանակ, ինչը տեղեկացվածության բացակայության արդյունք է:
Ես չեմ ուզում մեղադրել միայն լրագրողներին, բայց եթե նրանք իրազեկում են մի երևույթի մասին, նրանք առաջինը պետք է տեղեկացված և կրթված լինեն դրա մասին և չքարոզեն այն միֆերը, որոնք առկա են, և դրանով էլ ավելի վտանգավոր դարձնեն ընտանեկան բռնության զոհերի վիճակը:
Ընտանեկան բռնությունը դրսևորվում է ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական բռնության տեսքով: Ես չեմ խորանա մանրամասների մեջ, բայց հետաքրքրված անձիք կարող են կապնվել Կոալիցիայի հետ և ստանալ անհրաժեշտ նյութեր` [email protected]:
Այս կապակցույթամբ նշեմ, որ ցանկացած լրագրող, ով գրում է այս երևույթի մասին, պետք է ընդգծի, որ ընտանեկան բռնությունը հանցագործություն է: Սա պետք է իմանա և զոհը, և հանցագործը. ընտանեկան բռնությունը պատժվում է օրենքով:
Առողջ հարաբերությունները չեն կարող հիմնված լինել բռնության, սպառնալիքի և հարկադրանքի վրա: Ընտանեկան բռնությունը շատ վտանգավոր երևույթ է: Այն կարող է հանգեցնել մահվան, լուրջ ֆիզիկական և հոգեբանական խնդիրների կնոջ և երեխաների մոտ: Երեխաները, որոնք ընտանեկան բռնության ականատես են լինում, ունենում են հոգեբանական լուրջ խնդիրներ, վատ առաջադիմություն, ձեռք են բերում հետագայում բռնարար վարք ցուցաբերելու բարձր հավանականություն: Սա կարող է լուրջ խնդիր դառնալ ամբողջ հասարակության համար:
Մենք պետք է ընդգծենք, որ ամուսինները կամ սկեսուրները կանանց բռնության են ենթարկում միայն այն պատճառով, որ ցանկանում են վերահսկել: Կնոջ նվաստացումը, ամեն տեսակի դաժանությունների ենթարկումը՝ անգամ հղիության ընթացքում, նրան ամուսնուց կախյալ է դարձնում: Կնոջ մեկուսացումն իր միջավայրից միջոց է տոտալ վերահսկողություն հաստատելու համար: Նման դաժանության համար ոչ մի այլ պատճառ չկա, քան վերահսկողությունը:
Կյանքը, որ լի է վախով, ֆիզիկական ու սեռական նվաստացմամբ, նորմալ կյանք չէ: Նշանակություն չունի, թե մայրն ինչ է ասում իր աղջկան կամ հարևանին՝ «պետք է համբերես, դա է քո ընտանիքը»: Կինը պետք է իմանա, որ սա նորմալ չէ, և նա իրավունք ունի այս ամենը չհանդուրժել: Նորմալ հարաբերություններում բռնությունը տեղ չունի, նորմալ հարաբերությունները հիմնված են համագործակցության, հանգանքի և կոնֆլիկտները հասկանալու եղանակով հաղթահարման վրա:
Մենք բոլորս պետք է հասկանանք, որ 1996 թ.-ից աշխարհով մեկ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել ընտանեկան բռնության վերաբերյալ: Բայց անգամ մինչև այդ ժամանակները ընտանեկան բռնությունը չէր համարվում հիմնախնդիր: Նմանապես այսօր Հայաստանում ընտանեկան բռնությունը չի ընկալվում որպես խնդիր:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միևնույն է, թե ինչ է կատարվում հարբերությունում, և քանի անգամ է կրկնվում: Անձը չի դիրտարկվում իբրև ընտանեկան բռնության զոհ: Բռնության ցանկացած տեսակ պետք է դատապարտվի և պատժվի, ու ոչ մի դեպքում չարդարացվի, քանի որ հակառակ դեպքում մեղքը ընկնում է զոհի վրա, ով արդեն տուժել է դրանից:
Այս հաղորդագրությունները շատ պարզ և հստակ պետք է հնչեցնենք, և ես հուսով եմ, որ լրագրողներն աչալուրջ կլինեն, քանի որ մենք իրոք կարիք ունեն աջակցել նման իրավիճակում հայտված կանանց:
Ընտանեկան բռնության բազմաթիվ զոհեր հայտնվելով նման իրավիճակում վախենում են ինչ-որ քայլ անել, նրանք չունեն ոչ մի վայր, ուր կարող են գնալ, և չունեն ոչ մի աջակցություն իրենց բարեկամներից և ընտանիքից: Հետևաբար, մենք պետք է կարեկցող լինենք և չմեղադրենք նրանց, եթե նրանք որոշել են մնալ այդ հարաբերություններում: Ավելին՝ յուրաքանչյուր կին, ով ուզում է թողնել իր զուգընկերոջը, պետք է ունենա հստակ ծրագիր և իմանա բոլոր նախազգուշական միջոցառումները, քանի որ հենց այդ ժամանակահատվածն է ամենավտանգավորը:
Դեպքերի մեծամասնության դեպքում բռնարար տղամարդը չպետք է իմանա կնոջ ծրագրերից, իսկ կինը պետք է նախապես մտածի իր և իր երեխաների անվտանգության մասին: Այս պարագայում ոստիկանության դերը շատ կարեւոր է: Մենք պետք է բարձրաձայնենք և չլռենք այն դեպքում, երբ գիտենք, որ մեր հարևանի, բարեկամի կամ ընկերոջ տանը առկա է ընտանեկան բռնություն: Լռությունը չի փրկի ոչ մեկին:
Երբ լրագրողները հարցնում են զոհին /այս բանը կատարվեց Մարիամի հետ/ «Արդյոք մեկ ամիսը բավարա՞ր է մարդուն ճանաչելու համար», տպավորություն է ստեղծվում, որ հենց նա է մեղավոր: Բայց սա անթույլատրելի է: Նախ՝ ընտանեկան բռնությունը կարող է ի հայտ գալ ամուսնական կյանքի ամենեւին ոչ առաջին տարվա ընթացքում: Երկրորդ՝ մեկ ամսվա ընացքում կարող է եւ բռնություն չլինել:
Սովորաբար, դրսում բռնարարն իրենց ցույց է տալիս իբրև կիրթ, դաստիարակված, բարի, աշխատասեր անձնավորություն, բայց նա դաժան է տանը՝ իր կնոջ նկատմամբ: Սա բռնարարի ռազմավարությունն է՝ ցույց տալ, որ կինն է մեղավոր և անգամ խենթ: Սա հնարավորություն է տալիս բռնարարին հերքել բոլոր մեղադրանքները: Նույնը տեղի ունեցավ Զարուհի Պետրոսյանի դեպքում, ով մահացավ ամուսնու դաժան ծեծից, բայց ամուսինը երբեև չընդունեց իր մեղքը: Նույնը տեղի է ունենում Մարիամի դեպքում. բռնարարները երբեք չեն ընդունում իրենց մեղքը:
Ընթերցողները և բոլոր կանայք պետք է իմանան.
- Ընտանեկան բռնությունը կարող է ի հայտ գալ ցանկացած ընտանիքում ` հարուստ, աղքատ, կրթված, անկիրթ, հավատացյալ կամ ոչ: Սա գլոբալ խնդիր է, որը խաթարում է հայկական ավանդական ընտանիքի հիմքերը:
- Անգամ մեկ ապտակը, մեկ հարվածը կարող է ֆատալ հետևանքներ ունենալ: Հետևաբար, յուրաքանչյուր բռնության ակտ պետք է դատապարտվի: Ընտանեկան բռնությունը էսկալացիա է ապրում ժամանակի և ինտենսիվության մեջ:
- Ալկոհոլը միայն արդարացման միջոց է ընտանեկան բռնության համար: Բոլոր ալկոհոլ օգտագործող մարդիկ չէ, որ բռնարար են դառնում: Խմած մարդը, միևնույն է, հասկանում է՝ ինչ է անում:
- Կանայք չպետք է մտածեն կամ հուսան, որ բռնարար հարաբերությունները կարող են փոխվել. սա երբեք չի ավարտվում, երբեմն ավելի է ուժգնանում:
- Կայանք սխալմամբ ենթադրում են, որ երեխաները հոր կարիք ունեն, բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանեկան բռնությունը բացասական ազդեցություն է ունենում երեխաների հոգեբնական վիճակի վրա:
- Ընտանեկան բռնությունը պահի տակ «հունից դուրս գալու» արդյունք չէ: Այն կրկնվելու է և ուժգնանալու: Բռնության զոհերը շատ հաճախ չեն գիտակցում՝ ինչ է տեղի ունենում, և իրենց են մեղադորւմ կատարվածի մեջ:
- Որոշ մարդիկ հավատում են, որ նա, ով նյութապես ապահովում ընտանիքից է, իրավունք ունի վերահսկել և իշխել: Սա նույնպես անառողջ մթնոլորտ է: Ոչ ոք իրավունք չունի վերահսկել մեկ ուրիշին:
- Հետազոտողները և մենք Հայաստանում կանանց հետ աշխատանքի ընթացքում նկատել ենք, որ Ընտաեկան բռնության դինամիկան կոչվում է «մեղրամիս և բռնություն»: Մեղրամիսի ժամանակ բռնարարն իրեն մեղավոր է զգում, ներողություն է խնդրում, խոսք է տալիս, որ նման բան չի կրկնվի: Այդ ընթացքում նա փորձում է սիրաշահել զոհին, նվերներ է գնում: Ապա սկսվում է բռնությունը: Բռնարար վարքը «նորմալ» արձագանքը չէ արտաքին պայմաններին: Նրանց ոչ ոք չի դրդում օգտագործել բռնություն, այդ պատճառով նրանք են մեղավոր բռնություն գործելու մեջ: Հայաստանում, ինչպես աշխարհի այլ երկրներում, ընատնեկան բռնnւթյունը պետք է ընկալվի իբրև հանցագործություն, և հանցագործները պետք է պատժվեն, հեռացվեն ընտանիքից կամ բանտարկվեն:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ընտանեկան բռնությունը Հայաստանում հասնում է 60%: Սովետական ժամանակահատվածի ընթացքում նման դեպքերը քողարկված են եղել և չեն լուսաբանվել: Հիմա այն պահն է, երբ այս խնդիրը պետք է բարձրաձայնվի , կանգնեցվի հերքումը, որ գոյություն ունի կանանց նկատմամբ բռնության երևույթը, և մենք պետք է կանգնենք մեր իրավունքների համար: Հիմա այն պահն է, երբ լրագրողները պետք է հարցնեն, թե ինչու չկա ընտանեկան բռնության մասին օրենք Հայաստանում: Ինչպես և ինչու բռնարարը կարող է անպատիժ մնալ: Ինչու պետական աշխատողը, կառավարության ներկայացուցիչը չի պատժվում կնոջը հանրության առաջ հարվածելու համար: Ինչու հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալները ստեղծում են բռնության՝ իբրև ընդունելի վարքի պատկեր:
Սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք չեն պատկերում բռնության դեպքի բոլոր արյունոտ դետալները: Այսօր, դժբախտաբար, շատ կանանց հետ վարվում են իբրև իրերի հետ, որոնք կոչված են ծառայել տղամարդկանց: Նման կարծրատիպերը լուրջ վտանգ են մեր ընտանիքների համար և վատ օրինակ են մեր երեխաների համար: Ամրացնելով կնոջ՝ իբրև ծառա կարծրատիպը, մենք ուժեղացնում ենք բռնարարների պրակտիկան, բռնություն գործադրելը և ամբողջ մեղքը գցում ենք կնոջ վրա, բռնարարի հանցավոր վարքի համար:
Հայաստանում կանանց իրավունքները պաշտպանվում են և օրենսդրությամբ, և միջազգային կոնվենցիաներով, որոնք ռատիֆիկացվել է Հայաստանի կողմից: Քանի որ Հայաստանը բազմաթիվ միջազգային կոնվենցիաների /Կանանց նկատմամաբ բոլոր տեսակների դիսկրիմինացիաների նվազեցման կոնվենցիա/ անդամ է, որոնք նպատակ ունեն պաշտպանել կնոջ իրավունքները, ժամանակն է գործողություններ ձեռնարկել, որոնց միջոցով հնարավոր կլինի պաշտպանել կանանց իրավունքները:
Այս տեսանկյունից մենք հուսով ենք, որ Դավիթ Զիրոյանը և նրա մարը կդատապարտվեն համաձայն այն կոնվենցիաների, որոնք Հայաստանը ստորագրել է, և արդարությունը կվերականգնվի զոհերի համար:
Մարո Մաթոսիան
Թուֆենկյան հիմնադրամ
Կանանց աջակցման կենտրոն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել