HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը քննարկել են բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ճանապարհաշինական մի շարք ծրագրեր, ինչպիսիք են՝ Մ-6 Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման և «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագրերը։

Քննարկվել են նախագծերի հետ կապված գործնական հարցեր, կատարման ժամկետներին ու որակին առնչվող մանրամասներ։ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է բոլոր նախագծերի շուրջ բազմակողմանի քննարկումների։ Նա հույս է հայտնել, որ ապագայում, նաև ԱԶԲ-ի խորհրդատվությամբ, հնարավոր կլինի պատվիրատու-պայմանագրի կատարող հարաբերությունները հասցնել ավելի բարձր իրավական մակարդակի։

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենն էլ իր հերթին աջակցություն է հայտնել ընթացիկ նախագծերի իրականացման և վերահսկման գործում: Նա հույս է հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ համագործակցությունը կլինի շարունակական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter