HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նահապետյանի գնահատմամբ՝ կարողացել են վերահսկել պաշտպանության և անվտանգության ոլորտները

ԱԺ վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի նիստը այսօր ևս շարունակվում է։ Այսօրվա նիստին ներկա էր 85 պատգամավոր, իսկ բացակա 20-ը։

Նիստը մեկնարկեց ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանի ելույթով։ Որպես թեկնածու, անդրադառնալով հանձնաժողովի աշխատանքներին, Նահապետյանը ընդգծեց, որ նախորդ գումարման ազգային ժողովի գործունեության ընթացքում գրանցել են որոշ դրական ձեռքբերումներ, նաև ունեցել՝ բացթողումներ, չիրացված հնարավորություններ, սակայն նրա գնահատմամբ՝ հանձնաժողովի գործունեության շարունակականության ապահովումը ունի խոր իմաստ. «Հինգ տարիների ընթացքում մենք կարողացել ենք փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված, հուսալի և հեռանկարային, գործընկերային հարաբերություններ հաստատել Արցախի հանրապետության խորհրդարանի և համանուն հանձնաժողովի մեր գործընկերների հետ, նպաստել պաշտպանության և անվտանգության բնագավառներում թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը»,-ասաց թեկնածուն»

Նահապետյանը նաև իրենց նշանակալի ձեռքբերումներից համարեց խորհրդարանական վերահսկողականության հիմքերի ամրապնդումը՝ Զինված ուժերի նկատմամբ։ Ասաց, որ կարողացել են կիրառել Սահամանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրեքով իրենց վերապահված լիազորությունները՝ վերահսկելով պաշտպանության և անվտանգության ոլորտները։

«Այս ամենը իսկապես ձեռքբերումներ են, որոնք պետք է գնահատել և գնահատվել է ըստ արժանվույն և դրա վկայությունը այն հանգամանքն է, որ այսօր իմ թեկնածությունը առաջադրվել է այս պատասխանատու պաշտոնում»։

Կորյուն Նահապետյանը նաև մանրամասնեց իր ընտրվելու դեպքում գլխավոր արվելիք գործերը։ Մասնավորապես՝ առաջնային համարեց Արցախի և Հայաստանի անվտանգության ամրապնդումը, ապա ներկա պատգամավորներին հավաստեց, որ  պաշտպանության և անվտանգության ոլորտներում բարեփոխումներ են կատարելու և ԱԺ-ն առաջիկա հինգ տարիների ընթացքում հագեցված օրակարգով քննարկելու է այս ոլորտները բարեփոխելու օրինագծերը։ Նրա խոսքով՝ առաջանհերթ կարգով ներկայացելու են անվտանգության խորհրդի, պաշտպանության, զինվորական ծառայության անցնելու մասին օրենքների նախագծերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter