HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հ․Թովմասյան. «Ինքս պատրաստվում եմ առավոտից երեկո աշխատել նախագծերի վրա»

Երեկ ՀՀԿ-ի առաջարկով մարդու իրավունքների և հանրային հարցերի ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները միացան մեկ՝ Պետաիրավական ու մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում։

ՀՀԿ-ից  այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը։ Այսօրվա նիստին՝ որպես նախագահի թեկնածու Թովմասյանը ելույթ ունեցավ՝ սկզբում նշելով, որ ծանոթացել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների պաշտոններին և պարզել, որ ինքը միակն է, որ պատգամավորական գործունեության փորձ չունի։ Սակայն հավելեց, որ ունի իր պատկերացումներն ու անելիքները և քաջածանոթ ոլորտի խնդիրներին։

«Ինքս պատրաստվում եմ առավոտից երեկո աշխատել նախագծերի վրա։ Պիտի ասեմ, որ որպես իրավաբան, իրավաբանի այդ աշխատանքը շատ հոգեհարազատ է։ Ես փորձելու եմ հանձնաժողովում ստեղծել մի հարթակ, որտեղ յուրաքանչյուրի կարծիքը լսված է լինելու, քննարկված է լինելու»,-նշեց նա։

«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը Թովմասյանից հետաքրքրվեց՝ թեկնածուն ինչպես է պատրաստվում պայքարել հասարակությունում ձևավորված այն համոզմունքի դեմ, որ Հայաստանում ընտրակաշառքի համակարգված դրսևորում է։

Ընտրակաշառի երևույթին անդրադառնալով՝ Թովմասյանը նշեց, որ «լավ ընտրություններ» անելու գործում կարևոր նշանակություն ունի հասարակության քաղաքական և իրավական կուլտուրան։ Ասում է՝ որքան ցանկանան օրենսդրությունը փոխել, եթե այդ ոլորտում դեռ խնդիրներ կան, դրանք միևնույնն է «դրսևորվելու են». «Ուստի դա հասարակության քաղաքական, իրավական մշակույթի աստիճանի բարձրացումն է, որպեսզի այդ ոլորտում ընդհանրապես խնդիր չունենանք»,-պատասխանեց Թովմասյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter