HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վ․Գրիգորյանը գյուղատնտեսության և ՏԻՄ աշխատանքների բարեփոխման լուծումներ է առաջարկում

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում առաջադրված է «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Վարդևան Գրիգորյանը։

Աժ այսօրվա նիստին Գրիգորյանը ներկա պատգամավորներին վստահեցրեց, որ գիտակցում է այս հանձնաժողովի նախագահի պատասխանատվության չափը, սակայն իր՝ խորհրդարանական աշխատանքի փորձն ու կազմակերպչական ունակությունները հնարավարություն են տալիս այդ պատասխանատվությունը պատվով կրել։  

Գրիգորյանը ներկայացրեց նաև իրենց հետագա աշխատանքները՝  առաջնային համարելով տարածքային կառավարման և տեղական կառավարման ոլորտը։ Հատկապես առանձնացրեց համայնքների խոշորացման գործընթացը, որն արդեն մեկնարկել է և նրա կարծիքով՝ մշտապես պետք է գտնվի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։

Որպես երկրորդ կարևորություն առանձնացրեց համայնքների համաչափ զարգացումը, որը, ըստ նրա, Հայաստանի համար դարձել է գերխնդիր և այն  նաև հնարավոր է կարգավորել օրենսդրական կարգով. «Շատ կարևոր է սահմանամերձ համայքներին տրվող արտոնությունների ընդլայնումը։ Համայնքների խնդիրների լուծման տարբերակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունների հստակեցում, համայնքների ֆինանսական հնարավորությունների ընդլայնում»,-նշեց թեկնածուն։

Իսկ գյուղատնտեսական ոլորտի բարեփոխումների համար առաջարկում է  ստեղծել օրենսդրական այնպիսի լուծումներ, որոնցով գյուղատնտեսական աշխատանքները կդառնան եկամտաբեր և արտադրանքը հասանելի կլինի սպառողին։ Նրա կարծիքով՝օրենսդրական կարգով պետք է կարգավորել գյուղատնտեսական չօգտագործվող հողերի ներգրավվումը և ոռոգվող տարածքների ընդլայնումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter