HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ Վանաձորում. 3 հոգու տեղափոխել են հիվանդանոց, իսկ չարագործի անձն անհայտ է

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում  հաղորդում է ստացվել, որ ոտքերի հրազենային վերքերով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել վանաձորցի երեք տղամարդ՝ «Բեկոր» ՍՊԸ տնօրեն, 36-ամյա Արսեն Գ.-ն, 46-ամյա Մարտիրոս  Ա.-ն և 43-ամյա Գարիկ Մ.-ն:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը  պարզել է, որ նույն օրը՝ ժամը 23.45-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձոր  քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 1/Բ շենքի մոտ դեռևս չպարզված հրազենից կրակ է արձակել այդ  վայրում կայանված «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած  անձանց  ուղղությամբ և պատճառել վնասվածքներ:

«Միցուբիշի Պաջեռո»-ն՝ կրակոցների հետքերով, տարվել է ոստիկանության Վանաձորի բաժնի տուգանային հրապարակ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter