
Արտահանման աճը դանդաղել է
Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանն աշխարհի հետ 1 մլրդ 689 մլն դոլարի առևտուր է արել։ 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ առևտուրը 15.1%-ով աճել է։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալները (ՀՀ ԱՎԾ)։
Հայաստանից արտահանումը հունվար-ապրիլին կազմել է 608.4 մլն ԱՄՆ դոլար, որն աճել է 16.1%-ով։
Իսկ ներմուծումը կազմել է 1 մլրդ 80.6 մլն դոլար, որն աճել է 14.6%-ով։
Նկատելի է, որ տարվա առաջին եռամսյակի համեմատ` արտահանման աճի տեմպը դանդաղել է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել