
Միջին աշխատավարձը կազմել է 187 հազար դրամ
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 187 153 դրամ։ Ընդ որում՝ պետական հատվածի աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 156 865 դրամ, իսկ մասնավոր հատվածինը (ոչ պետական)՝ 225 131 դրամ։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
ԱՎԾ-ի հաշվարկներով՝ 2016 թվականի հունվար-ապրիլի համեմատ միջին աշխատավարձն աճել է 2.3%-ով։ Պետական հատվածում, սակայն, միջին աշխատավարձը նվազել է 0.3%-ով։ Իսկ մասնավոր հատվածում այն աճել է 3.2%-ով։
Հիշեցնենք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) հարաբերությամբ աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին:
Մեկնաբանել