HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ապօրինի ծառահատումներ՝ Մաշտոցի պողոտայի այգում․ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Այսօր՝ 11։30-ի սահմաններում, Արման Ղարիբյանն ու Քրիստինա Գեվորկյանը Բուզանդ 101 հասեցում բարեկարգվող այգում ապօրինի ծառահատման դեպք են արձանագրել։ Այգին  գլխավոր պողոտայում է՝ Սարյան-Մաշտոց փողոցների միջանկյալ հատվածում։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում ասաց Արման Ղարիբյանը՝ բարեկարգվող այգու բանվորները արմատից երկու ծառ էին հատել։

Իր հետ այնտեղ եղել է նաև  փաստաբան Քրիստինա Գեվորկյանը, ով զանգահարել է ոստիկանություն, Արմանն էլ՝ քաղաքապետարան։ Ծառահատման վայր են եկել պարեկային ծառայության ոստիկաններն ու Կենտրոնի կանաչապատման ներկայացուցիչը։ Մինչ նրանց այնտեղ գալը, բանվորները դադարեցրել են ծառահատումները։

Արմանն ասում է, որ ծառահատման մասին ահազանգելուց հետո իրենց հետ վիճել են տեղի բանվորներն ու բնակիչները. «Ասում էին՝ դուք ով եք, որ բողոքել եք, մենք էս շենքի 100 տարվա բնակիչներն ենք, մենք դեմք չենք եղել, որ ծառը կտրեն»,-նշեց նա։

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ բնապահպանության վարչությունը պարզել է, որ ծառահատումն իրականացվել է առանց համապատասխան թույլտվության, այդ իսկ պատճառով գործն ուսումնասիրվում է իրավապահների կողմից:

Ոստիկանության լրատվական վարչությունից էլ պարզաբանեցին, որ ապօրինի ծառահատման ահազանգը ստացել են 12։15-ին և այդ դեպքի առթիվ Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ըստ քաղաքապետարանի՝ ամիսներ առաջ մեզ փոխանցած տեղեկատավության, Մաշտոց-Սարյան փողոցի տարածքում կառուցվող այս այգում տեղադրվելու են նորարարական լուծումներով շատրվաններ, լուսավորություն, ինչպես նաև այգում կանգնեցվելու է պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի հուշարձանը։

Չնայած այգու բարեկարագման աշխատանքները, պետք է որ, ավարտված լինեին ապրիլի 30-ին` սակայն դրանք դեռևս ավարտական փուլում չեն։

Այգին բարեկարգվում է «Տաշիր գրուպ» ընկերության կողմից։ Ըստ քաղաքապետարանին ներկայացված ծրագրի՝ այգու ներկայիս կանաչ մակերեսը զգալիորեն պետք է ընդլայնվեր, սակայն, ինչպես այդ ծառահատումն է փաստում, փարթամ ծառերը հատվում են։ Ի դեպ, սա առաջին անգամ չէ, որ քաղաքացիները բարձրաձայնում են այս տարածքում հատվող առողջ ծառերի մասին։

Այգու բարեկարգման աշխատանքները կատարում է «Դակշին» ընկերությունը, որը հիմնադրվել է 2015-ի մայիսի 5-ին՝ շինաշխատանքների մեկնարկից 12 օր առաջ։

Լուսանկարը՝ Արման Ղարիբյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter