
Սփյուռքի նախարարությունը որևէ հայտարարությամբ հանդես չի գալու Նարեկ Հարթունյանի կալանավորման առթիվ
ՀՀ սփյուռքի նախարարությունը և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը որևէ հայտարարությամբ հանդես չեն գալու սփյուռքահայ բարեգործ Նարեկ Հարթունյանի (Հարությունյանի) կալանավորման կապակցությամբ: Այս մասին քիչ առաջ «Հետքին» ասաց սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Անդրեասյանը:
Նա նշեց, որ նախարարությունը տեղյակ է, որ քննչական գործողություններն ավարտվելուց հետո Նարեկ Հարթունյանին բաց կթողնեն՝ քաղաքից չբացակայելու պայմանով, և այս պահին միայն այսքանը կարող է ասել:
Անդրադառնալով «Հետքի» այն դիտարկմանը, որ բազմաթիվ սփյուռքահայեր նշում են, որ Հայաստանում լայն գործունեություն ծավալած բարեգործին չէր կարելի նման ապօրինի կերպով կալանավորել, և որ կալանավորումը Հայաստանում տիրող կոռուպցիայի հետևանք է՝ Անահիտ Անդրեասյանն ասաց. «Իսկապես հետաքրքրված ենք», և հավելեց, որ այս պահին նախարարությունը կարող է ասել միայն այսքանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել