
Գյումրու «Շիրակը» երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր
Քիչ առաջ «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2016-2017 թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը Երեւանի «Փյունիկի» եւ Գյումրու «Շիրակի» միջեւ: 3-0 հաշվով հաղթեցին գյումրեցիները: Երկու անգամ աչքի ընկավ Նվաբուեզեն, մեկ անգամ էլ՝ Վահան Բիչախչյանը:
Հայաստանի գավաթի 26 խաղարկություններից 8-ում հաղթել է Երեւանի «Փյունիկը», 6 անգամ պատվավոր մրցանակին տիրել է Երեւանի (նախկինում Աշտարակի) «Միկան», 5 անգամ՝ Երեւանի «Արարատը», 3 անգամ՝ Երեւանի «Բանանցը», 2-ական անգամ էլ՝ Արարատի «Ցեմենտն» ու Գյումրու «Շիրակը»:
Նշենք, որ անկախ գավաթի խաղարկության եզրափակչի արդյունքից՝ «Շիրակն» ու «Փյունիկը» ամռանը ներգրավվելու են եվրոպական գավաթների խաղարկությանը: Եթե հստակ է, որ «Փյունիկը» խաղալու է Եվրոպայի լիգայում, ապա գյումրեցիները տեսականորեն դեռ Չեմպիոնների լիգայում հայտնվելու հնարավորություններ ունեն, չնայած դրա համար պիտի չեմպիոն դառնան, ինչը գործնականում շատ դժվար է:
Մեկնաբանել