
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավաքել է ավելի քան 1,6 միլիարդ դրամ, փոխհատուցել՝ 9 զինծայառողի համար
Հունվարի 1-ից մինչ օրս Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավաքագրել է ավելի քան 1,6 միլիարդ դրամ կամ 3,3 միլիոն դոլարից ավելի։ Այս գումարից դեռևս տրվել է 9 զոհված զինծառայողի ապահովագրական հատուցում՝ 92 600 000 դրամով։ Այսինքն՝ դեռևս ծախսվել է հավաքագրված գումարների 5.7 տոկոսը։
Զոհված 9 զինծառայողների ընտանիքները միանվագ կերպով ստացել են 10-ական միլիոն դրամ օգնություն, ամսական նրանց կտրամադրվի 200-300 հազար դրամ։
Զոհված զինծառայողներից չորսը եղել են ժամկետային զինծառայողներ, երեքը՝ սպայական կազմից, երկուսը՝ պայմանագրայիններ։
Հիմնադրամին նվիրաբերվել է 7, 8 միլիոն դրամ
Հիմնադրամին նվիրաբերություն կարող են կատարել ինչպես Հայաստանից, այնպես էլ` արտերկրից։ Հիմնադրամի հրապարակած տվյալներով՝ «1000 դրամներ»-ի հիմնադրամին մինչ օրս կատարվել է ավելի քան 9 միլիոն դրամ նվիրաբերություն:
Նվիրաբերությունների գրեթե կեսը կատարվել է Հայաստանից, որին էլ հաջորդել է հայաշատ երկրորդ երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունը, ապա՝ Ռումինիան։ Նվիրաբերություններ կատարել են ինչպես անհատներ, այնպես էլ ընկերություններ՝ ինչպես դոլարային, այնպես էլ դրամական միջոցներով։ Նվիրատվությունների չափը եղել է 1000-ից մինչև 2 607 507 դրամ։
Ստորև ներկայացված են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցված նվիրատվությունները՝ ըստ երկրների:
Նվիրատվություններ կատարվել են նաև Քաթարից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Օմանից։
Մինչ հիմնադրամի ստեղծումը, այս նախագիծը բուռն քննարկման արժանացավ։ Չնայած բողոքի ալիքին՝ հիմնադրամը ստեղծվեց՝ հավաստիացնելով, որ այն կծառայի որպես զոհված զինծառայողների ընտանիքների նյութական աջակցության կայուն ֆինանսական աղբյուր:
Մեկնաբանել